Եվրամիությունը հայտարարել է, որ Կիպրոսի ափերի մոտ Թուրքիայի կողմից նավթի ու գազի հորատումը լուրջ անհանգստություն է առաջացնում, հաղորդում է AP-ը:
«Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիս-արևելքում հորատման անօրինական աշխատանքները լուրջ անհանգստություն են առաջացնում: Դա հորատման երկրորդ օպերացիան է, որը լարվածություն է առաջացնում և խախտում Կիպրոսի ինքնիշխանությունը»,- ասված է ԵՄ հայտարարության մեջ:
Վերջին 2 ամսում «Յավուզ» հորատիչ նավը երկրորդն է, որն ուղարկվել է Կիպրոս: Եվս մեկ նավ՝ «Ֆաթիխ»-ը, գտնվում է Կիպրոսի արևմտյան ափում մայիսի սկզբից:







































