Հուլիսի 8-ին՝ ժամը 21:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացու 1 հասցեում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրդեհի բարդության «1 Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորենացու փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկի սենյակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:20-ին, մարվել՝ 22:28-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: