Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Բեկումնային խնդիր. ինչ լուծում է գտել վարչապետը Վիետնամում և Սինգապուրում

Վարչապետ Փաշինյանի այցի ընթացքում Հայաստանն ու Սինգապուրը ստորագրել են կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր: Վիետնամ և Սինգապուր աշխատանքային այցի օրերին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի գործարարների, ներդրողների հետ և քննարկել Հայաստանում ներդրումային հեռանկարները: Հայտարարվել է հոկտեմբերին Երևանում հայ-վիետնամական գործարար համաժողով անցկացնելու մասին: Ինչ առարկայական ընթացք կստանան ներդրումային պայմանավորվածությունները կամ քննարկումները հեռավորասիական այդ երկրների հետ, որոնք ունեն տպավորիչ տնտեսական ցուցանիշներ, թեև մոդելային առումով զգալիորեն տարբեր են միմյանցից:

Ընդհանուր առմամբ, հեռավորասիական ռեգիոնը ժամանակակից աշխարհում տնտեսապես արագ զարգացող ռեգիոն է, և Հայաստանի ուշադրությունը բնական է: Այստեղ, սակայն, շատ կարևոր են առարկայական արդյունքները, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական առումով: Հայաստանի նոր կառավարության ներդրումային փնտրտուքը ունի նաև քաղաքական խորքային համատեքստ: Խնդիրը Հայաստանում հաստատված կապիտալի ստատուս-քվոյի փոփոխությունն է, որի շնորհիվ հնարավոր է լուծել մի քանի խնդիր:

Նախ՝ Հայաստանում տնտեսական մրցակցության խթանումը զգալիորեն պայմանավորված է ոչ միայն Հայաստանի ներքին տնտեսական ռեսուրսների «ներառականության» բարձրացման շնորհիվ, այլ նաև խոշոր արտաքին կապիտալի ներգրավման: Բանն այն է, որ Հայաստանում դեռևս նախորդ իշխող համակարգից կան ձևավորված խոշոր կապիտալի բևեռներ կամ թևեր: «Ներառականությունը» կարող է էֆեկտիվ լինել այն պարագայում, երբ խոշոր կապիտալին թելադրվում է համարժեք, այսպես ասած, նույն քաշային կատեգորիայի տնտեսական մրցակցություն: Դա հնարավոր է անել արտաքին ներդրումներ ներգրավելով: Որովհետև ներքին ռեսուրսները թերևս ավելի շուտ կարող են եղանակ փոխել փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում: Դա ևս չափազանց կարևոր է՝ ձևավորել ինքնաբավ միջին խավ, որը քիչ կախվածություն ունի խոշոր գործատուներից:

Սակայն խորքային առումով Հայաստանում առկա է կապիտալի գերբևեռացվածության հարց, որը հնարավոր է առանց ցնցումների, առանց կապիտալի վերաբաշխման մեթոդների լուծել արտաքին ներդրումների ներգրավման միջոցով՝ բարձրացնելով մրցակցությունը նաև խոշոր տնտեսվարման տիրույթում: Առավել ևս, որ այստեղ մրցակցությունը կկրի ոչ միայն ֆինանսատնտեսական, այլ նաև, այսպես ասած, բիզնես-մշակութային բնույթ: Սա էլ իր հերթին Հայաստանում ազդելու է քաղաքականության սոցիալ-հոգեբանական հիմքը կամ բազան փոխելու վրա, նպաստելու է այդ խնդրի լուծմանը, որը գործնականում առանցքային հետհեղափոխական խնդիրներից մեկն է, որի լուծումից է կախված նաև արժեհամակարգային հեղափոխության հաջողությունը:

Այդ խնդիրները լուծելու մեթոդը անկասկած լոկ արտաքին ներդրումների ներգրավումը չէ: Մի բան է թերևս հստակ, որ մեթոդը կուլակաթափությունը կամ սեփականության վերաբաշխումը չէ: Մնացյալը ենթադրում են համալիր քայլեր, որոնց թվում է, սակայն, նաև հենց արտաքին ներդրումների ներգրավումը: Այդ ուղղությամբ առայժմ պատկերը հարաբերական է և դեռևս ավելի շատ հռետորական: Ինչ ճտեր կհաշվվեն աշնանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում