Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը վերսկսել է հեռարձակումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին լրագրողի հնչեցրած ամբարտավան ելույթից՝ հաղորդում է TASS-ը:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ հեռուստաեթերը ընդհատվել է «Ռուսթավի -2»-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի պատճառով:
Նշվել է, որ ցուցարարները պահանջում էին հեռացնել հաղորդավարին, որը Պուտինի հասցեին անպարկեշտ արտահայտություններ է արել:
Միաժամանակ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ոստիկանությունը ապահովում է հեռուստաընկերության լրագրողների անվտանգությունը: