ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հենց նոր հանդիպեցի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ տնօրեն Կարեն Դարբինյանի հետ, ով խոստացավ մինչև օգոստոսի 1-ը, ըստ անհրաժեշտության, տեղափոխել կամ նոր տրասֆորմատոր տեղակայել գյուղում՝ հիմնավորապես լուծելով գյուղի մյուս ծայրի մի զգալի հատվածի էլեկտրաէներգիայի ցածր լարման խնդիրը։










































