Բրիտանական կառավարությունը մտադիր է հաջորդող երեք տարիների ընթացքում £18 մլն հատկացնել՝ Արևելյան Եվրոպայի պետություններում ֆեյք լուրեր տարածելու դեմ պայքարի և բալկանյան երկրներում անկախ ԶԼՄ-ների աջակցության համար:
Միացյալ Թագավորության ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը Լոնդոնում հուլիսի 10-11-ը կայանալիք ազատ մամուլի հարցով Համաշխարհային համաժողովի նախաշեմին նշել է, որ կարևոր է պայմաններ ձևավորել լրագրողների առանց խոչընդոտների աշխատանքի համար:
Նրա խոսքով՝ համաշխարհային բնակչության միայն 10%-ն ունի հասանելիություն ազատ ԶԼՄ-ների նկատմամբ, իսկ ֆեյք լուրերն ու անարժանահավատ տեղեկատվությունը շարունակում են ապակայունացնել հանրությունը:
«Այս համաժողովին իմ նպատակն է լինելու աշխատանքը գործընկերներիս հետ, որպեսզի պայմանավորվենք՝ նպաստելու համար ԶԼՄ-ների ազատության պաշտպանությանը և սահմանենք գինը նրանց համար, ովքեր կխախտեն այն»,- մեջբերել է TASS-ը Հանթի խոսքերը:









































