Audi R8 սպորտային մեքենան առաջին անգամ նկատվել է «Նորդշլյաֆում» փորձարկումների ժամանակ: Արտադրողը խոստանում է Lamborghini Huracan-ի պլատֆորմի վրա ստեղծված մեքենան վաճառքի հանել արդեն հաջորդ տարի:
Նոր Audi R8-ի արտաքինի մասին լուսանկարներով կարծիք կազմել չի ստացվի, քանի որ դրա նախատիպը ծածկված է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր սերնդի Audi R8-ը հագեցած կլինի ուլտրաժամանակակից տեխնոլոգիաներով: Մասնավորապես, դրա կաղապարի պատրաստման մեջ ակտիվորեն կարբոն կօգտագործվի, որի արդյունքում մեքենայի քաշը կնվազի 50կգ-ով: Audi-ին իր իտալացի կոլեգայից կփոխառնի նաև 5,2-լիտրանոց շարժիչը, որը 610 ձիաուժ հզորություն ունի:
Ինչպես և Lamborghini Huracan-ը՝ նոր Audi R8-ը հագեցած կլինի 7-աստիճանային ռոբոտացված փոխանցման տուփով:
Այն կարող է թողարկվել նաև էլեկտրական R8 e-tron շարժիչով: Պաշտոնապես դրա ճակատագիրը դեռ պարզ չէ, սակայն, Audi-ի տեխնիկական ղեկավար Ուլրիխ Հակենբերգը հայտարարել է, որ գերմեքենայի պլատֆորմը էլեկտրական շարժիչի տեղադրման հնարավորություն ունի, գրում է auto.vesti.ru-ն:







































