Քիմ Քարդաշյանը Instagram-ում իր հայազգի տատիկի հետ արխիվային լուսանկար է հրապարակել և մակագրել. «Ես և իմ Նանան: Իմ հայրիկի մայրիկը, Հելեն Քարդաշյանն ամենալավն էր: Նա շատ ուժեղ կին էր: Կարոտում եմ քեզ, Նանա»:
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում մանկության տարիներին արված լուսանկար էր հրապարակել, որտեղ պապիկի հետ էր՝ Արթուր Քարդաշյանի:

«Ես և պապիկս՝ Արթուր Քարդաշյանը: Մայրիկս մշտապես գանգրացնում էր մազերս: Ես մինչ այժմ ունեմ այդ սարքերը և այն բոլորովին վերջերս եմ օգտագործել», – լուսանկարին կից գրել է հայուհին:










































