«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելի շատ քաղաքական կամք է պահանջում՝ խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթացի ապահովման համար»:
Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ջորջ Ծերեթելին՝ Լյուքսեմբուրգում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստում ելույթի ժամանակ, հաղորդում է APA-ն:
«Առանց հակամարտությունների կարգավորման, մենք չենք կարող առաջընթաց արձանագրել: Հակամարտությունները և պատերազմները աղետ են տնտեսության և շրջակա միջավայրի համար»,- նշել է Գ. Ծերեթելին:
Այսօր սկսվել է ԵԱՀԿ ԽՎ 28-րդ ամենամյա նստաշրջանը, որը կտևի մինչև հուլիսի 8-ը: