Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողոպուտ է համարել Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 4-ին այս մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը:
«Եթե դուք ունեք սպասարկյալ, որը ճշտակատար կերպով վճարում է փողը, ինչպե՞ս կաող եք նրան չտալ այն, ինչ ցանկանում է: Դա կողոպուտ է կոչվում:
Մենք այս պահին վճարել ենք 1,4 միլիարդ դոլար: Մեր զինվորականները և օդաչուներն ուսուցում են անցել: Չորս ինքնաթիռներ մեզ հանձնել են, մնացածը թողել»,- ընդգծել է նա:
Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են Թուրքիայի կողմից Ռուսաստանից Ս-400 զենիթա-հրթիռային համալիրների ձեռքբերման պատճառով: Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել է Անկարային, որ սպառազինությունների այդ համակարգերի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ը կարող է Թուրքիային մերժել F-35-ի վաճառքը: