ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի Skinner Auctions աճուրդում 380 հազար դոլարով վաճառվել են 3 արծաթե զարդեր, որոնք պատրաստված էին 1950-ականներին իսպանացի նկարիչ ու քանդակագործ Պաբլո Պիկասոյի էսքիզներով: Այս մասին հայտնել են աճուրդի տան կազմակերպիչները՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Աճուրդի թոփ-լոտերից մեկը վաճառվել է 153 հազար դոլարով, ինչը գրեթե 8 անգամ գերազանցել է նախնական արժեքը: Այն կախազարդ է, որը կոչվում է «Սատիր»՝ պատրաստված առասպելական էակի գլխի ձևով:
141 հազար դոլարով գնվել է «Արև» կոչվող զարդը, որն ունեցել է կլոր տափակ մեդալիոնի տեսք:
Երրորդ զարդը՝ դարձյալ պատրաստված Պիկասոյի էսքիզներով, իրենից ներկայացնում է եռանկյունաձև կախազարդ, որի վրա փորագրված է նկարչի տղայի՝ Կլոդի դեմքը: Այն վաճառվել է 92.2 հազար դոլարով: Աշխատանքն այդպես էլ կոչվում էր՝ «Կլոդ»:
Զարդերն ավելի վաղ պատկանել են ամերիկացի դերասանուհի Քերոլ Մելորիիին, որը ինչ-որ ժամանակ նշանված էր Կլոդ Պիկասոյի հետ:








































