Կենտրոնական Իտալիայի Ռոմանյա շրջանում հայտնաբերվել է մոտ 75 մլն տարեկան խոշոր մեզոզավրի կմախք: Այս մասին գրում է Corriete della Seta-ն:
Ոսկորների մի մասը հնագետները հայտնաբերել են դեռևս 2010-ին՝ Նովաֆելտրիա քաղաքի մերձակայքում գտնվող քարանձավներից մեկում:
Ավելի ուշ պեղվել է ողջ քարացած հատվածը, որտեղ հայտնաբերվել է կմախք, որի երկարությունը կազմել է 11 մետրից ավելի: Բոլոնյայի համալսարանի գիտնականների կողմից արված մնացորդների անալիզը ցույց է տվել, որ այն մոտ 75 մլն տարեկան է, իսկ ոսկորները պատկանում են նախապատմական մեզոզավրի:







































