Monday, 15 06 2026
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում

Սերժ Սարգսյանի լավագույն տեքստը. առերեսում

Հայկական համացանցը քննարկում է, կամ ավելի ճիշտ կլինի ասել հեգնում Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա առիթով հայտնված երգը, որի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, կատարողը՝ Ռազմիկ Ամյանը: Երգը Սերժ Սարգսյանի գովքն է բառի բուն և պատկերավոր իմաստով: Հեղինակները չեն խնայել իրենց երևակայությունը: Խնայե՞լ է նրանց համար ինչ-որ բան պատվիրատուն, թե ոչ, բարդ է ասել, բայց էականն անշուշտ դա չէ: Մի բան թերևս կասկածի տակ չէ, որ երգը չէր կարող հանրային սեփականություն դառնալ Սերժ Սարգսյանի անտեղյակության պայմաններում: Սերժ Սարգսյանն էլ թերևս չէր կարող չպատկերացնել հրապարակայնացման հանրային էֆեկտը կամ այսպես ասած վերստին մերժման էֆեկտը: Ուրեմն հարց է առաջանում, թե ո՞րն է եղել հրապարակայնացման, Սարգսյանի հանդեպ հրապարակային սիրո այդ խոստովանության ու փառաբանման նպատակը, եթե ակնառու է, որ հանրությունն այդ համատեքստում սիրո սպառող չէ, որ լինելու էր:

Հետևաբար, երգը Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է եղել այլ սպառման համար, սպառման այլ միջավայրի համար: Ո՞րն է այդ միջավայրը: Այն Հայաստանի՞ ներսում է, թե՞ դրանից դուրս: Մեծ հավանականությամբ միջավայրը ներսում է և կազմում է նախկին իշխող համակարգի շրջանակը:

Սարգսյանին երգն անհրաժեշտ է եղել այդ շրջանակում, որտեղ ներկայումս ընթանում է դիրքային բավականին թեժ պայքար, թե ով է այսպես ասած լինելու հետիշխանական փուլի առաջնորդը: Այդ համատեքստում երկու գլխավոր հավակնորդը բնականաբար Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են:

Ընդ որում ակնառու էր, որ ապրիլի 23-ից հետո Սարգսյանը պատրաստ էր հեռանալ նաև այդ տիրույթից, նա ՀՀԿ խորհրդարանական խմբակցությանը ապրիլի 25-ին նույնիսկ հորդորել էր քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը, սակայն Սարգսյանի պլանները թերևս փոխվեցին այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց իր քաղաքական պլանների մասին: Թեև Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը թավշյա հեղափոխությունից հետո հանրայնորեն դիտարկվում են այսպես ասած մեկ բևեռում, գործնականում արդեն մեկ տարի է, ինչ նրանց միջև մրցակցությունն իշխող համակարգից տեղափոխվել է «նախկին համակարգի» դաշտ: Այդ համատեքստում, Սարգսյանի երգը Սերժ Սարգսյանի «լավագույն տեքստը» չէ իհարկե, որովհետև նրան հանրայնորեն դարձրել է ավելի շուտ հեգնանքի և քննադատության թիրախ, բայց բուն նպատակի տիրույթում այն իհարկե նախկին համակարգի առերեսման քայլ է, որովհետև այն լսողները փաստացի պետք է կամ «ճանաչեն» այն տեքստը, որ ասված է երգում, իսկ այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանն իր առաջնորդական հավակնությամբ ստորադասվելու է Սերժ Սարգսյանին, կամ չճանաչելով պետք է փաստորեն մերժեն Սերժ Սարգսյանին՝ և այդ դեպքում պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց մերժման համար: Իսկ Սարգսյանի լավագույն տեքստը անշուշտ շարունակում է մնալ նրա հրաժարականի տեքստը: Իհարկե ամենևին ոչ հրաժարականի տեքստ լինելու պատճառով, այլ հետհեղափոխական իրավիճակի այսպես ասած որոշակի կոդային սահմանափակումների, որ Սարգսյանը կամա, թե ակամա դրեց նախկին համակարգի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում