Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

«Լարսին այլընտրանք ունենալը միֆ է, չկա որևէ լուրջ պրոցես»

«Ոչ մի տեղեկություն չունեմ և չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կարող է լինել, եթե ռուս-վրացական հակասության պատճառով հայկական կողմը Լարսի անցակետում խնդիրներ ունենա։ Հիշեք 2008 թվականը ռուս-վրացական պատերազմի ժամանակ։ Կատաստրոֆիկ վիճակ կարող է առաջանալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը։ Նրա խոսքերով՝ բոլորն այսօր Լարսի մասով մտահոգություններ ունեն, բոլորը խոսում են դրա մասին, սակայն, բարեբախտաբար, դեռ հստակ ոչինչ, ոչ մի ազդակ չկա, որ կարող են Լարսում խնդիրներ առաջանալ։ «Կրկնում եմ, չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կարող է լինել»,- նշեց մեր զրուցակիցը։

Մխչյանն ասաց, որ առայժմ ամեն ինչ իր հունով գնում է, մթերումները նորմալ իրականացվում են, բայց մարդիկ մտահոգ են, որ ամեն պահի կարող են խնդրի առաջ կանգնել. «Ընդ որում, խնդիրը միայն ներկայիս վիճակը չէ, ամեն տարի մենք, տարբեր պատճառաբանություններով, հենց մթերումների թեժ ժամանակահատվածում Լարսում խնդիրներ ենք ունենում։ Աստված մի արասցե, որ հիմա էլ քաղաքական պատճառներով խնդիրներ լինեն»։

Մեր դիտարկմանը՝ արդյոք այս իրավիճակում ավելի արդիական չի դառնում Լարսին այլընտրանք ունենալու հարցը, Մխչյանը պատասխանեց. «Այլընտրանքային հարց չկա։ Չկա նման բան։ Դա միֆ է»։

Հարցին՝ իսկ Աբխազիայի՞ տարբերակը․«Հենց դրա մասին եմ ասում, որ այս բոլորը միֆ է։ Չկա նման բան։ Որևէ լուրջ պրոցես չկա և չի էլ կարող լինել»։

Ինչ վերաբերում է մթերումներին, այս պրոցեսը նորմալ ընթանում է։ Մթերման առյուծի բաժինն իրականացնող «Սպայկա» ընկերությունն էլ նորմալ իր բնականոն հունով աշխատում է։ Այդ մասին նախօրեին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր «Սպայկա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին «Սպայկա» ընկերության տնօրենի ձերբակալությունից ու կալանավորումից հետո ընկերությունը հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի՝ մոտ 80 համայնքից մթերումներ չի իրականացնելու։ Այդ գյուղերից էլ արձագանք էր եղել, որ իրենք ոչ մի մտավախություն չունեն, քանի որ կհայտնվեն այլ ընկերություններ, անհատներ, ովքեր այդ մթերումը կիրականացնեն, և դրա արդյունքում «Սպայկա»-ի մենաշնորհային դիրքը կվերանա։ «Դա հայտնի դեպքերի հետ էր կապված, երբ ընկերության աշխատանքը, հնարավոր է, պարալիզացվեր:

Հիմա ընկերությունը վերադարձել է իր բնականոն աշխատանքին, և ամեն ինչ նորմալ է: Հիմա էլ ընթացիկ բոլոր նախապատրաստական աշխատանքները գնում են, բոլոր համայնքներում համապատասխան գրաֆիկներն են համաձայնեցվում ֆերմերների հետ, արկղեր են բաժանվում, որ կարողանան հավաքեն և այլն»,- ասել է «Սպայկա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը՝ հավելելով, որ իրենք միայն ռուսական շուկայի վրա չեն այս պահին շեշտը դնում, այլ ինտենսիվ աշխատանքներ են տանում Մերձավոր Արևելքի հետ: «Այս տարվա սկզբին, Բեռլինում մասնակցելով «Ֆրութ Լոջիստիքս» համաշխարհային ցուցահանդեսին՝ բացեցինք նաև Եվրոպայի շուկան: Մեր ապրանքները հասցնում ենք մինչև Շվեդիա, Գերմանիա, Լիտվա, Լեհաստան: Այսինքն՝ այդ շուկաներն էլ են արդեն մեզ հասանելի դարձել»,- ասել էր «Սպայկա»-ի ներկայացուցիչը։

Հայաստանի «Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դժվար թե այս տարի մթերումների հետ կապված խնդիրներ առաջանան։ Բերքի ռեկորդային ծավալներ չկան, նորմայի սահմաններում է, որն էլ ներկայումս նորմալ, բնականոն կերպով մթերվում է։ «Սպայկան» էլ ողջ ծավալով իրականացնում է մթերումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում