Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ճապոնիայի Օսակա քաղաքում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ «մոլորվել է ժամանակի և տարածության մեջ»:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես է Մերկելը սկզբում նայում իր թևի ժամացույցին ու փորձում Պուտինից ճշտել՝ ժամը քանիսն է: Իսկ հետո կանցլերը մի պահ չի կարողանում կողմնորոշվել տարածքում ՝ չիմանալով որ ուղղությամբ գնալ: