ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրադրությունը և արտահայտվել են գործարքի պահպանման անհրաժեշտության օգտին: Հանդիպումը տեղի է ունեցել Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում՝ տեղեկացնում ՝ RIA Novosti-ն:
«Կողմերը կարծիքներ են փոխանակել իրանական միջուկային խնդրի վերաբերյալ և համակարծիք են, որ անհրաժեշտ է կատարել ԳՀՀԾ-ն, երկխոսության միջոցով լուծել խնդիրը, խուսափել լարվածության հետագա Էսկալացումից»,-ասված է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության հայտարարության մեջ: