«Ան-24» ուղևորատար ինքնաթիռը հունիսի 27-ին վթարային վայրէջք է կատարել Բուրյատիի հյուսիսում, երկու օդաչուները զոհվել են։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Ալեքսեյ Ֆիշևին։
Նշվում է, որ վայրէջքի ժամանակ 7 մարդ է վնասվել։
«Նիժնեանգարսկի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Արդյունքում երկու օդաչուները զոհվել են, ուղևորները կենդանի են։ 42 մեծահասակները և մեկ երեխան փրկվել են։ Յոթ մարդ վիրավորվել է»,-հաղորդել է մամուլի քարտուղարը։
«Անգարա» ավիակընկերության «Ան-24» ինքնաթիռը Ուլան Ուդեից Նիժնեանգարսկ է ժամանել հինգշաբթի առավոտյան։