Դալտոնիզմով տառապող նկարիչը պնդում է, որ իր գանգին ալեհավաք ամրացնելուց հետո կարողանում է լսել գույները:
31-ամյա Նիլ Հարբիսոնը 10 տարի շարունակ ներքին էլեկտրոնային աչք է կրել: Տեսախցիկով հագեցած այս սարքավորումը շրջակա միջավայրի առարկաները վերափոխել է ձայնային տատանումների:
Հարբիսոնը հազվագյուտ հիվանդությամբ է ծնվել, որի արդյունքում աշխարհը միայն սև-սպիտակ է տեսնում:
Սակայն, տղամարդը համոզված է, որ այն բանից հետո, երբ վիրաբույժները նրա գանգի մեջ էլեկտրոնային չիպ են տեղադրել, նա սկսել է ավելի բարդ գույներ ընկալել: Չիպը հագեցած է wi-fi մոդուլով, որի շնորհիվ նկարիչը կարողանում է լսել բջջային հեռախոսից ուղղարկված պատկերները՝ նույնիսկ դրանց վրա չնայելով:
Նիլը աշխարհում առաջին մարդն է, ով պատկերը ճանաչում է առանց դա տեսնելու:
Այդ իմպլանտը Նիլի գլխի մեջ տեղադրվել է Բարսելոնում արված մի շարք վիրահատությունների արդյունքում, հաղորդում է Mail Online-ը:








































