Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ամերիաբանկ և Զանգի համագործակցություն. այսուհետ Ամերիաբանկ հնարավոր է զանգահարել անվճար

Ամերիաբանկը և Զանգի ընկերությունը հանդես են գալիս նոր առաջարկով, որի մասին հայտարարեցին համատեղ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Այսուհետ  Zangi մեսենջերի միջոցով հաճախորդները կարող են անվճար զանգահարել Ամերիաբանկ` աշխարհի ցանկացած կետից, անկախ բջջային օպերատորներից և ռոումինգի առկայությունից՝ ընդամենն ունենալով հասանելիություն ինտերնետին: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է  պարզապես ներբեռնել Zangi մեսենջերը և ակտիվացնել ծառայությունը` դիմելով Ամերիաբանկ նախընտրելի կապի միջոցով` զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն կամ  ուղարկելով հաղորդագրություն Բանկի պաշտոնական ֆեյսբուքի էջին կամ www.ameriabank.am կայքի Live Chat-ին: Ակտիվացնելով ծառայությունը` հնարավոր կլինի Zangi մեսենջերով զանգահարել Ամերիաբանկ 4521 կարճ համարով և հետևել ինքնապատասխանիչի քայլերին:

Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը նշում է. «Մենք պարբերաբար բարելավում և հաճախորդամետ ենք դարձնում Բանկի կողմից մատուցվող ծառայությունները և կարծում ենք, մանավանդ արձակուրդային  շրջանում, Զանգիով Ամերիաբանկ անվճար զանգահարելու այս նորամուծությունը հնարավորություն կտա ՀՀ տարածքից դուրս գտնվող մեր հաճախորդներին հեշտությամբ կապ հաստատել Բանկի կոնտակտային կենտրոնի հետ և արագ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները կամ կատարել գործարքներ Հեռախոսային բանկինգ ծառայության շրջանակներում»:

Ըստ Զանգի ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի` Զանգի ընկերությունն ունի կարևոր մրցակցային առավելություններ. «Բանկի հաճախորդների համար, թերևս, ամենակարևորը տվյալների անվտանգությունն է։ Zangi մեսենջերը անվտանգ է, քանի որ մենք օգտագործում ենք վերջին սերնդի պաշտպանության մի քանի համակարգ։ Առաջին հերթին, տվյալների տեղափոխման ժամանակ կիրառվում է end-to-end տեսակի կոդավորումը, իսկ ոչ մի հաղորդագրության պատմություն Zangi-ն սերվերներում չի պահպանում։ Zangi-ն հեշտ է ինտեգրվում ընկերությունների ներքին հեռախոսային համակարգերի հետ՝ ապահովելով ինչպես ելքային, այնպես էլ մուտքային զանգերը Զանգի մեսենջերից դեպի ներքին հեռախոսային համակարգի համարները և հակառակը։ Բացի այդ, մեր մեսենջերը աշխատում է շատ ցածր ինտերնետ հասանելության պայմաններում, մասնավորապես՝ 2G/EDGE ինտերնետում կամ ծանրաբեռնված Wi-Fi ցանցերում և խնայում է տրաֆիկ, օրինակ՝ 1MB ինտերնետով հնարավոր է մինչև 7 րոպե խոսել»:

Նշենք նաև, որ Բանկի Կոնտակտային կենտրոնը հասանելի է 24/7 ռեժիմով:

 Ամերիաբանկ ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ`տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Զանգի ընկերությունը հանդիսանում է հեռահաղորդակցության ոլորտի տեխնիկական լուծումների և ծրագրային ապահովման մատակարար։ Ընկերության հիմնական պրոդուկներից է Zangi մեսենջերը և նույնանուն տեխնիկական հարթակը, որի հիման վրա ընկերությունները և կազմակերպությունները հնարավորություն ունեն կազմակերպել Ժամանակակից և ապահով տեսակի թիմային հաղորդակցություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում