Այսօր՝ հունիսի 20-ին, շարունակվում է Ազգային ժողովի նիստը. Այժմ շարունակվում է 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության կատարած աշխատանքը գնահատելով փայլուն՝ անդրադարձավ նաև քննադատություններին. «Իմ կարծիքն այն է, որ արագ ռեֆորմները նշանակում են ձախողված ռեֆորմներ: 90-ական թվականներին փայլուն և ստրատեգիական նշանակության ռեֆորմներ են ձախողվել միայն այն պատճառով, որ դրանց հեղինակները ցանկացել են ժամ առաջ դրանք ներդնել, և այդ ռեֆորմները մինչև այժմ իրականություն չեն: Շատ կարևոր է չշտապել և ափալ-թափալ գործողություններ չանել»:
Անդրադառնալով դատաիրավական համակարգի փոփոխություններին՝ նա ասաց. «Անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու: Բարձր պրոֆիլի դատավորը չկարողանա իր երեխայի ուսման վարձը վճարել, հա՞: Դատավորների թափուր տեղերի մրցույթներին անցյալ տարի եղել է «նեդաբոռ»: Գիտեն, որ կաշառք չպիտի վերցնեն, բիզնեսով չպիտի ստեղծվեն. ինքներդ ձեզ հարց տվեք՝ ո՞վ կգա այս պայմաններում աշխատելու որպես դատավոր»:
Վարչապետը հույս հայտնեց, որ միջազգային դոնորներն այս հարցում Հայաստանին կաջակցեն. «Դատավորների աշխատավարձերը կկարողանանք դարձնել 2,5-3 մլն դրամ, ինչը մեր պետական բյուջեի վրա ուղիղ ազդեցություն չի կարող ունենալ: Այդ ժամանակ հանրությունը կհասկանա, որ անկախ դատական համակարգը լավ բան է, և կհամաձայնի բյուջեից այդ խնդիրը լուծել»:
Նրա խոսքով՝ պետք չէ 1 տարվանից ակնկալել 30 տարվա պրոբլեմների լուծում:
Մանրամասները՝ տեսանյութում:







































