Saturday, 04 07 2026
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26

Հիասթափվել՝ նշանակում է զիջել պետության հանդեպ քո իրավունքը. Տիգրան Նահապետյան

2013 թվականի նախագահական ընտրություններից հետո մի շարք կուսակցություններ, անհատ հասարակական-քաղաքական գործիչներ միացան Րաֆֆի Հովհաննիսյանին և Ազատության հրապարակում ելույթներ ունեցան։ Շատերն այնուհետև Ր․ Հովհաննիսյանից պահանջեցին կտրուկ քայլեր և դրանք չտեսնելով՝ դադարեցին նրան աջակցել:

Ր․ Հովհաննիսյանին աջակցողների թվում էր նաև փաստաբան Տիգրան Նահապետյանը: Վերջինս հանրահավաքների դադարից հետո հրապարակավ ոչ մի ելույթ չի ունեցել:

«Առաջին լրատվականը» փաստաբանից հետաքրքվեց, թե ի՞նչ կարծիք ունի կոնսոլիդացվելու նոր կոչերի մասին, դրանք իր համար ընդունելի՞ են: Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ չգիտի, թե ինչ առաջարկի մասին է խոսքը: Եթե կուսակցական՝ ապա ինքը դրանցից դուրս է․ «Իսկ ընդհանուր առմամբ, համախմբման կոչերը պետք է բովանդակություն ունենան, որպեսզի հաջողեն»:

Հետաքրքվեցինք նաև, թե գուցե, ինչպես շատերը, այնպես էլ նա հիասթափվե՞լ է ապրիլի 9-ի իրադարձություններից հետո․ «Կարծում եմ, եղածը պետք է ընդունել այնպես, ինչպես որ այն կա: Ես եղել եմ Ազատության հրապարակում՝ ունենալով ընդամենը մեկ նպատակ` ապրել իրական Սահմանադրական Հանրապետությունում: Այս նպատակին հասնելու ճամփին ամենակարևորը համարել և համարում եմ ազատ քաղաքացիական գիտակցությունը, հետևաբար, ընթացքից չեմ կարող հիասթափվել: Չեմ հիասթափվել, որովհետև համարում եմ, որ մեր պայքարը պետք է լինի ոչ թե անձանց, այլ գաղափարի համար, որովհետև քաղաքացիությունից չեն հիասթափվում, որովհետև հիասթափվել՝ նշանակում է զիջել պետության հանդեպ քո իրավունքը»:

Մեր այն հարցին, թե, իր կարծիքով, մինչև 2017-2018 թվականները արտահերթ զարգացումներ կլինե՞ն, Տիգրան Նահապետյանը պատասխանեց․ «Պնդում եմ իմ այն մոտեցումը, որ Հայաստանում պետք է պայքարել ոչ այնքան իշխանության` որպես խմբի կամ խմբակի դեմ (այն էլ՝ իր մեթոդներով), այլ մեր արժեքների և իշխանափոխության ու դրա անհնարինության մասին կարծրացած պատկերացումների փոփոխման համար: Այս գործում հաջողության հասնելու պարագայում այսօրվա կամ այսպիսի իշխանությունները Հայաստանի պետական-քաղաքական համակարգում անելիք չեն ունենա»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում