Այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանն իր մտահոգությունը հայտնեց անշարժ գույքի կադաստրի կողմից նոր կառուցված շինությունների վկայականների տրամադրման և կասեցման գործընթացի առնչությամբ. «Կասեցվել է, ասենք, այն պատճառով, որ պատուհանի չափը չի համապատասխանել նախագծի չափին: Կադաստրի մասնագետը ինքը էքսպերտ չի. դրա համար կան կոնկրետ լիցենզավորված մասնագետներ: Կադաստրում քիչ է մնում մարդուց սերտիֆիկատ ուզեն, թե որտեղ է արտադրվել այդ պատուհանը»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































