Այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցն առնչվում էր կրթության ոլորտին. «Միասնական քննությունների արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն: Ամենամտահոգիչն այն է, որ անբավարարության բարձր ցուցանիշ է (20 տոկոս) գրանցվել Հայոց լեզվից»:
Պատգամավորի խոսքով՝ տեխնիկական փորձարկումներով աչքի տեղը ունքն ենք հանում. «Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Շտեմարանների բովանդակությունը վերանայելու ուղղությամբ՝ դիմորդների անգիր անելու սովորությունը և ցանկությունը ընդհանրապես վերացնելու համար»:
Անի Սամսոնյանը նկատեց՝ թեստերում ոչ թե հարցերն են փոխվել, այլ հարցերի տեղերը. «Եվ դիմորդները խառնել են հարցերի տեղերը»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































