Շվեյցարիայի դատախազությունը ստուգում է ոստիկանների ստացած տեղեկությունը` Վիկտոր Յանուկովիչի և նրա զինակիցների` կաշառակերությանը և փողեր լվանալու մասնակցության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Համապատասխան նախազգուշացումն ուղարկվել է ոստիկանության քննչական մարմին, որը փողեր լվանալու գործերով աշխատում է բանկերի հետ:
«Փողեր լվանալու մեջ կասկածվելու վերաբերյալ նախազգուշացումը կապված է ենթադրյալ կոռուպցիայի հետ, որի հետ կարող են կապ ունենալ Վիկտոր Յանուկովիչն ու նրա մտերիմ մարդիկ»,- հայտնել են դատախազությունում:
Նշվում է նաև, որ ոստիկանական նախազգուշացումը դեռևս չի նշանակում, թե դատախազությունը պատրաստ է քրեական գործ սկսել:









































