Փորձագետները պարզել են, որ ամեն 9-րդ ռուսաստանցի աերոֆոբիայի դեմ պայքարում է թռիչքից առաջ և ընթացքում աղոթքի միջոցով: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Հետազոտության համաձայն՝ զբոսաշրջիկների 44% վախենում է ինքնաթիռով թռչել: Նրանցից 17% -ը հրաժարվել է թռչել՝ ընտրություն կատարելով ցամաքային տրանսպորտի օգտին: Հարցվածների 3% -ը տեղեկացրել է, որ թռիչքի հանդեպ վախը հաղթահարել են մեդիտացիայի օգնությամբ:
Պարզվել է, որ օդային ճանապարհորդության վախի դեմ ամենատարածված ձևը աղոթքն է, որին դիմում են ուղևորների 11% -ը: Բացի այդ, որպես հանգստացնող, ռուսները օգտագործում են ալկոհոլը (7%): Հարցվածների 4% -ը փորձում է ինքնուրույն լուծել խնդիրը: