Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի համար անակնկալ չէր Գրիգորյանին կալանքի տակ թողնելու՝ դատարանի որոշումը: Այս մասին այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:
«Ի՞նչ կարելի է սպասել դատական իշխանությունից, որն ամբողջովին թաթախված է կեղտի և կոռուպցիայի մեջ, որն ընտրովի արդարադատություն է իրականացնում, որն ընկած է գործադիրի կոշիկի տակ»,- ասաց փաստաբանը:







































