Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացատրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ իր ինքնազգացողության վատացման պատճառը՝ գրում է korrespondent.net-ը:
Զելենսկու հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Մերկելը վստահեցրել է, որ ինքը արդեն ավելի լավ է զգում:
«Այդ ժամանակից ի վեր ես առնվազն երեք բաժակ ջուր եմ խմել, հավանաբար հենց դրա կարիքն ունեի, հիմա շատ լավ եմ զգում»,- ասել է նա:
Զելենսկին հավելել է, որ միջադեպի ժամանակ ինքը կանգնած էր Մերկելի կողքին: «Ես կանգնած էի նրա կողքին, հավատացեք, նա ապահով վիճակում էր», – ասել է պետության ղեկավարը: Ի պատասխան՝ Մերկելը ծիծաղել է։