Անձնական հիգիենայի ոլորտում հեղափոխական բացահայտումն արել է ճապոնացի գիտնական Կազուե Յամագաշին: Այս մասին գրում է The Daily Telegraph թերթը:
Նրա հայտնաբերած՝ ատամի մածուկի օգնությամբ կարելի է արագ և առանց ցավի խարտել ատամների անցքերը և ճաքերը, ինչպես նաև վերականգնել էմալը`առանց ատամնաբույժի օգնության:
Իր բաղադրությամբ մածուկը նման է էմալին, և այն կարելի է քսել հենց ատամի ճեղքին: Նախ դրանում պարունակվող թթուն լուծում է ճեղքված էմալի մակերեսը: 3 րոպե անց մածուկը բյուրեղանում է, և արհեստական նյութը հեշտությամբ ներծծվում է էմալի մեջ: Բացի դրանից՝ այն շատ լավ հակաբակտերիալ միջոց է:








































