Ավստրալիայի ֆերմաներից մեկում կենգուրուն կոտրել է տան պատը՝ տունն արյունոտելով և աղտոտելով, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Նախնական տվյալներով՝ կենդանուն ֆերմա են քշել շները։
Նշվում է, որ կենգուրուին վնասել է ապակին։ Կենդանին վախեցած է եղել։
Միջադեպի մասին պատմել է տանտիրուհին, որն ասել է, թե հորը խնդրել է զենք չվերցնել և կենդանուն խաղաղ ճանապարհով հեռացնել։






































