Wednesday, 24 06 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Մեկ սխալի պատճառով իշխանությունը կարող է կորցնել իր ընտրողի վստահությունը. Լեհ պատգամավորը՝ ՀՀ-ում վերջին զարգացումների մասին

Լեհաստանի Սեյմի պատգամավոր Տադեուշ Վոժնիակը, որը հետևում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և փոփոխություններին, «Առաջին լրատվական»-ին հայտնեց. «Ցանկացած ժողովրդավարական երկրում մարդիկ ունեն ընտրության իրավունք. Ձայն բազմաց՝ ձայն Աստծու: Չի կարելի ընտրողների դեմ ակցիաներ իրականացնել, չի կարելի մեկ բան խոստանալ ընտրություններից առաջ, մեկ այլ բան անել ընտրություններից հետո»:

Նրա խոսքով՝ պետք է լինի համատեղ աշխատանք և երկխոսություն իշխանությունների և ընտրողների միջև. «Ընտրողը պետք է վստահ լինի, որ իր ընտրած իշխանությունը իրեն է ներկայացնում: Հաճախ մեկ սխալի պատճառով իշխանությունը կարող է կորցնել իր ընտրողի վստահությունը»:

Ինչ վերաբերում է Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած սխալների միջև զուգահեռին՝ Տադեուշ Վոժնիակը նկատեց. «Ինքս առանձնահատուկ հարգանք էի տածում Վալենսայի նկատմամբ և հավատում էի նրա գործին ու պատրաստ էի նրա հետ քայլել, սակայն հետագայում նա շատ սխալներ թույլ տվեց, որոնք մինչև այսօր ուղղվում են: Սակայն ես ինձ իրավունք չեմ վերապահում զուգահեռներ անցկացնելու Փաշինյանի և Վալենսայի միջև՝ հաշվի առնելով Հայաստանի և Լեհաստանի տարբեր աշխարհաքաղաքական դիրքերը, երկու երկրների տարբեր առանձնահատկությունները: Ցանկացած ժամանակ հնարավոր է՝ ընտրողը փոխի իշխանությանը»:

Մեր զրուցակիցը կողմնակից է հայ և լեհ ժողովուրդների բարեկամական հարաբերություններին. «Լեհաստանի անունից ասում եմ, որ միշտ պատրաստ եմ Հայաստանի հետ համագործակցության»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում