Իրանական կողմը կանչել է Թեհրանում Բրիտանիայի դեսպանին այն բանից հետո, երբ Բրիտանիան մեղադրեց Իրանին Օմանի ծոցում նավթային տանկերների վրա հարձակվելու մեջ՝ հաղորդում է Reuters-ը:
Իրանը այդ որոշումը կայացրել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթի հայտարարություններից հետո․ Հնաթը աջակցել է ԱՄՆ դիրքորոշմանը և մեղադրել իրանական կողմին հարձակումների մեջ:
Իրանում նման դիրքորոշումը անընդունելի են համարել: