Ամերիկուհի Օլիվյա Դեյը պատմել է Մարշալ անունով մի կատվի մասին, որն անսովոր թաթեր ունի՝ գրում է Daily Mail-ը։
Աղջկա խոսքով՝ կատուն պոլիդակտիլիա ունի՝ անատոմիական շեղում, որը բնութագրվում է բնականից շատ մատներով։ Կատվի առջևի թաթերի վրա այնքան մեծ ավելորդ մատներ կան, որ, թվում է, կենդանին ևս մեկ թաթ ունի։
Աղջիկը կատվին գտել է ձմռանը փողոցում և որոշել է տուն բերել ու խնամել։ Այդ օրվանից նրանք չեն բաժանվում։