Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոնի թեկնածուների թիվը հունիսի 14-ին կրճատվել է մինչև վեցը այն բանից հետո, երբ առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը հայտարարեց իր թեկնածությունը հանելու մասին: Իր որոշման մասին թեկնածուն հայտնել է «Evening standard» թերթին տված հարցազրույցում, որը հայտնվել է այդ հրատարակության կայքում:
«Ես որոշեցի դուրս գալ մրցարշավից և պարզել, թե ինչպես կարելի է ավելի լավ պաշտպանել այն արժեքները, որոնք խորապես մտահոգում են ինձ»,-ասել է նա:
Թորիների խորհրդարանական խմբակցության անդամների շրջանում քվեարկության՝ հունիսի 13-ին կայացած առաջին փուլի արդյունքներով՝ Հենքոքը ստացել էր քսան կուսակիցների աջակցությունը և նախավերջին՝ վեցերորդ տեղն է զբաղեցրել այն թեկնածուների թվում, որոնց հաջողվել էր անցնել երկրորդ փուլ:







































