2013թ.-ին ԱՄՆ-ում գրանցվել է ավելի քան 1 մլն դոլար ակտիվով 9.63 մլն տնային տնտեսություն , ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրի ամբողջ պատմության մեջ: Նման տվյալներ է ներկայացնում Spectrem Group խորհրդատվական ընկերությունն իր ամենամյա զեկույցում՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Նախորդ ռեկորդը՝ 9.2 տնային տնտեսություն, գրանցվել է 2007-ին՝ մինչև ֆինանսական ճգնաժամի սկիզբը:
2008-ին ԱՄՆ-ում գլոբալ ռեցեսիայի պատճառով միլիոնատերերի թիվը կրճատվել էր գրեթե 30%-ով:
Փորձագետները չեն ներառում անշարժ գույքի ակտիվները, որոնք օգտագործվում են բնակվելու համար:










































