Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Եթե Աթեշյանը պատրիարք դառնա, մեծ դժբախտություն տեղի կունենա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը

 -Պարոն Էստուկյան, Պոլսո պատրիարքի ընտրության գործընթացը որ փուլում է, արդեն հայտնի՞ է, թե երբ են լինելու ընտրությունները։ Ի վերջո, դիմել էին նահանգապետարան, ի՞նչ նորություն կա։

-Այդ դիմումից հետո ԱԳ նախարարն այցելել է պատրիարքարան և նշեց, որ Ստամբուլի քաղաքային ընտրություններից անմիջապես հետո կարող ենք այս ուղղությամբ աշխատանքներն սկսել։ Ասաց, որ նախ պետք է պատրիարքի տեղապահ ընտրել։ Հիմա երկրի վիճակը բավական լարված է, և բոլորը սպասում են հունիսի 23-ին, երբ կընտրվի Ստամբուլի քաղաքապետը։ Դրանից անմիջապես հետո կարող ենք սկսել պատրիարքի տեղապահի ընտրության գործընթացը։ Սա հաշվի առնելով՝ համայնքային որոշ շրջանակներ մատնացույց էին անում հունիսի 24-ը համարել տեղապահի ընտրության օր։ Կրոնական ժողովը պետք է ընտրի տեղապահին։ Սակայն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գործը ձգձգելու մարտավարություն է ընտրել՝ ասելով, որ դեռ ժամանակ կա։ Արդեն շատ հսկա է պատկերը, որ Արամ Աթեշյանն ուզում է հնարավորինս երկար ժամանակ  իր ձեռքում պահել պատրիարքի փոխանորդի կոչումը, այսինքն պատրիարքարանի վրա իր տնօրինությունը։ Եթե տեղապահ ընտրվի և այդ ընտրվածն ինքը չլինի, ապա կորցնելու է իր իրավունքները։ Մինչև հունիսի 23-ը շատ ուշադրություն չենք դարձնում այդ խնդրին, բայց հունիսի 23-ից հետո բոլորիս օրակարգը դա պետք է լինի։

-Այսինքն՝ Արամ Աթեշյանը շարունակում է իր վերահսկողությունը պահել պատրիարքարանի վրա՞։

-Այո՛, և հնարավորինս այդ վերահսկողությունը երկար պահելու մարմաջի մեջ է։

-Արդյոք Կրոնական ժողովի անդամների մեջ Աթեշյանն ունի բավարար չափով աջակիցներ, որ նորից զբաղեցնի պատրիարքի տեղապահի աթոռը։

-Մեկ անգամ արդեն այդպիսի բան եղել է, և պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի հոգևոր առաջնորդ Գարեգին Բեկչյան եպիսկոպոսը։ Հետևաբար, այդ խորհրդի անդամները հիմա էլ կարող են նման բան անել։

-Ունենալով Թուրքիայի իշխանությունների բարեհաճությունը՝ Աթեշյանը կարո՞ղ է ի վերջո հաջողել։

 -Այլևս  հստակ չենք կարող ասել Թուրքիայի կառավարության աջակցության մասին, քանի որ կառավարությունը հետզհետե նկատել է, որ Աթեշյանը ժողովրդականություն չի վայելում և կարող է այլևս նրան կողմնակից չլինել։

-Պատրիարքի ընտրությունները այս տարի, այնուամենայնիվ, կանցկացվեն։

 -Սա երկար գործընթաց է, և հազիվ մինչև տարեվերջ անցկացվեն ընտրություններ։ Շուտով կկազմվի հանձնախումբ և բոլոր թեկնածուներին նորից առաջարկ կգնա՝ իմանալու նրանք առաջադրվո՞ւմ են այս անգամ, թե ոչ։ Եվ նրանք, որոնք կհամաձայնվեն առաջադրվել, կգան Ստամբուլ, ժողովրդի հետ հանդիպումներ կունենան պատարագների, հանդիպումների միջոցով, և պատվիրակներ պետք է ընտրվեն, ապա դրանից հետո պատրիարք պետք է ընտրեն։ Միգուցե Բեկչյան սրբազանը չմասնակցի այս անգամ։

-Եթե Աթեշյանը պատրիարք դառնա, առկա խնդիրները լուծում չեն ստանա՞։

 -Եթե Աթեշյանը պատրիարք դառնա, հայ համայնքի մեջ մեծ վիրավորանք պետք է գոյանա, որովհետև ժողովրդի մեծամասնությունը նրան չի սիրում, և եթե պայմաններն այնպես ձևավորվեն, որ նա պատրիարք դառնա, մեծ դժբախտություն տեղի կունենա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում