Դիլիջանում այսօր տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատգամավորը ողջունեց նախաձեռնությունը՝ հավելելով․ «Սա կարող է տեխնոլոգիական զարգացման և ներդրումների լավ առիթ հանդիսանալ:Նմանատիպ միջոցառումները մեզ շատ պետք են, որ կտրվենք ատելության քարոզի պրոցեսներից և սկսենք մտածել գլոբալ աշխարհում տեղի ունեցող զարգացումների մասին»:









































