Չինական արբանյակն արձանագրել է Malaysia Airlines ավիաընկերության օդանավի կործանման ենթադրյալ վայրը՝ Կուալա-Լումպուրից հյուսիս-արևելք և Վիետնամից հարավ: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Լուսանկարներում պատկերված են 3 օբյեկտներ, որոնք, հնարավոր է, անհետացած ինքնաթիռի բեկորներն են: Հաղորդվում է, որ լուսանկարներն արվել են ինքնաթիռի անհետացման հաջորդ օրը, սակայն հրապարակվել են միայն հինգշաբթի: Լուսանկարներում օբյեկտներից ամենախոշորն ունի 24 մետր երկարություն և 22 մետր լայնություն:
Կրկին կործանման ենթադրյալ վայր են ուղևորվում Վիետնամի որոնողա-փրկարարական ծառայությունները:








































