Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստի ավարտից հետո ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Նա նշել է, որ իր կարծիքով՝ բոլորի համար ակնհայտ է, որ որոշ պատասխաններ խուսափողական են` տեղում որևէ պատճառաբանություն գտնելու նպատակով են ասվում:









































