G7-ի երկրները Ռուսաստանից պահանջել են դադարեցնել Ղրիմի անեքսիայի բոլոր փորձերը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
Ավելի վաղ G7-ի երկրները համատեղ հայտարարությամբ դատապարտել էին Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցով և հայտարարել, որ դադարեցնում են մասնակցությունը Սոչիում նախատեսված գագաթնաժողովին:









































