ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ննջել է Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ելույթի ժամանակ՝ գրում է Mirror-ը։
Տեսախցիկները արձանագրել են ննջող Թրամփին թագուհու ելույթի ժամանակ, երբ նա խոսում էր ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների մասին։
Եղիսաբեթ II- ն ընդգծել է, որ ԱՄՆ-ում բրիտանական ընկերությունները միլիոնավոր ամերիկացիների համար աշխատատեղեր են ապահովել, այնուհետև առաջարկել է ոտքի կանգնել և խմել ԱՄՆ առաջնորդի կենացը։ Ելույթից հետո Դոնալդ Թրամփը գլուխը կտրուկ վեր է բարձրացրել։
https://www.youtube.com/watch?v=g21ObxTXM6A








































