Բրիտանիայի հոգեկան առողջության ֆոնդը հայտարարել է, որ հայտնի ռեալիթի շոուները երիտասարդության շրջանում հոգեկան շեղումների և ինքնասպանությունների պատճառ են դառնում՝ գրում է The Guardian-ը։
Տեղեկացվում է, որ յուրաքանչյուր չորրորդ բրիտանացի 18-24 տարեկանում ռեալիթի շոու դիտելուց հետո տհաճություն է զգացել։ Հարցումն անց է կացվել այն բանից հետո, երբ թողարկվել է Love Island շոուի նոր սերիան․ շոուն բազմիցս մեղադրվել է «կատարյալ» կերպարներ գովազդելու մեջ:
Հարցվածների 15 տոկոսը խոստովանել է, որ գիտակցաբար ցավ կամ ֆիզիկական վնասվածք են պատճառել իրենց՝ սեփական մարմինն ատելու պատճառով։ 23 տոկոսը իքնասպանության մասին մտքեր է ունեցել իրեն ֆիզիկական իմաստով անհրապույր համարելու պատճառով։









































