ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ Երկրորդի հետ հանդիպմանը ներկայացել է իտալական Gucci բրենդի՝ 3,5 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ զգեստով։
Զգեստի վրա տպված են եղել լոնդոնյան տեսարժան վայրերի պատկերները՝ տեղեկացնում է The Sun-ը։ Իր հանդերձանքով Մելանյան, ըստ ամենայնի, փորձել է տպավորել թագուհուն։

Թերթի տեղեկությունների համաձայն՝ զգեստի վրա պատկերված են Բիգ Բենը, Վեսթմինսթերյան պալատը և այլ վայրեր։
Մելանիայի կերպարը լրացրել են բեժ գույնի էլեգանտ կոշիկները։










































