Ֆիլիպինների գյուղերից մեկում բռնկված հրդեհի զոհ է դարձել 7 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, այրվել է մոտ 100 բնակելի շինություն: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Հրշեջ ծառայության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Տինջերոս գյուղում, որը մտնում է Մալաբոն քաղաքի կազմում: Գիշերը բռնկված հրդեհը հաջողվել է հանգցնել 3 ժամ անց:
Առանց տանիքի է մնացել մոտ 200 ընտանիք: Հրդեհի հասցրած վնասը իշխանությունները գնահատում են մոտ 45 հազար դոլար:
Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն: Միջադեպի հանգամանքները պարզվում են:









































