ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին «չար» չի անվանել: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Նա մեղադրել է լրատվամիջոցներին կեղծ տեղեկատվության հաղորդման մեջ:
«Ես երբեք Մեգան Մարքլին «չար» չեմ անվանել: Դրանք ֆեյք լրատվամիջոցների հորինվածքն են»,- գրել է Թրամփը:
Նրա կարծիքով, պարբերականները, որոնք գրել են այդ մասին, պետք է ներողություն խնդրեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ The Sun-ին տված հարցազրույցում Թրամփն ասել էր, որ անչափ զարմացած է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի իր հասցեին ուղղված «չար» մեկնաբանություններից:







































