Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը երանելիների շարքին է դասել յոթ հունա-կաթոլիկ եպիսկոպոսների, որոնք կոմունիստական ռեժիմի զոհ են դարձել Ռումինիայում: Արարողությունը տեղի է ունեցել ռումինական Բլաժում Սուրբ Պատարագի ժամանակ, որը գլխավորել է Քահանայապետը:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը 60 հազար հավատացյալների առաջ քարոզում շեշտել է, որ մինչ այսօր նոր գաղափարական գաղութացման վտանգ գոյություն ունի, թեև ազատությունները ոտնահարող բռնապետական ռեժիմներն արդեն հաղթահարված են: Նրա խոսքերով, գաղափարական գաղութացումն արժեզրկում է մարդկային արժանապատվությունը, կյանքը, ամուսնությունը, ընտանիքը:
Այսօր Վատիկանը պահպանում է այն դիրքորոշումը, որ հիմնականում ուղղափառ Ռումինիայում հունա-կաթոլիկ եպիսկոպոսներին երանելիների շարքին դասելը նպաստում է երկրում ուղղափառների և կաթոլիկների մերձեցմանը:









































