Չեխիայում սկսել է ակտիվանալ ձիերի համար սննդային հավելումների վերաբերյալ իրարանցումը, որոնք ենթադրաբար կարող են օգնել նաև մարդկանց: Այս մասին տեղեկացնում է Aktualne.cz կայքը:
Ձիերի համար նախատեսված այս սննդային հավելումների վաճառքը առցանց խանութների միջոցով աճում է ավելի արագ, քան շների և կատուների համար հավելումները:
Բժիշկները փորձում են կանխել ասեկոսեների ալիքը, քանի որ արտադրանքը նախատեսված է բացառապես խոշոր սմբակավորների համար, մինչդեռ չեխական ֆորումներում շատ օգտվողներ դեռ խոսում են ձիերի համար նախատեսված հավելումների «կախարդական բուժման» և «հրաշագործ հատկությունների» մասին:







































