Հյուսիս—Հարավ ճանապարհը փակած ենթակապալառու ընկերությունները չեն վճարչվել իսպանական «Կորսիան Կորվիամ» կապալառու ընկերության կողմից, Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունն իր պարտավորությունները կատարել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը՝ խոսելով Հյուսիս–Հարավի Աշտարակ–Ուջան ճանապարհահատվածում բողոքի ցույց անող շինարարական ընկերությունների մասին, որոնք պահանջում են վճարել սեպտեմբերից չվճարված գումարները։
«Ենթակապալառուները չեն վճարվել հիմնական կապալառուի կողմից, աշխատակիցներն էլ չեն վճարվել գործատուների կողմից։ Հիմնական կապալառուն «Կորսիան Կորվիամ» ընկերությունն է, որը իրականացնում էր Տրանշ 2–ի հիմնանորոգման աշխատանքները, աշխատանքներերը սակայն երկար ժամանակ է դադարեցված են, կան անհամաձայնություն նախարարության եւ կազմակերպության միջեւ։ Պետք է նշեմ, որ նախարարությունը իր պարտավորությունները կատարել է, բոլոր վճարումները իսպանական ընկերությանը արվել է, սակայն ընկերությունը չի վճարել իր ենթակապալառուներին»,–նշեց փոխնախարարը։









































