Saturday, 04 07 2026
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա

Հայաստանում ոչ մի խորհրդարանական հանձնաժողով ոչ մի խնդիր չի լուծել. «Առավոտ»

Ներկայացնում ենք թերթի այսօրվա խմբագրականը հատվածաբար.

«Չգիտեմ՝ ինչպես արտասահմանում, բայց Հայաստանում ոչ մի խորհրդարանական հանձնաժողով ոչ մի խնդիր չի լուծել։ Հիշեք՝ ինչին են նպաստել «ԱրմեՏելի», մազութի, «Հոկտեմբերի 27»-ի հանձնաժողովները։ Պատգամավորները և նրանց ընտրողները ինչ-որ ձևով մոտեցե՞լ էին ճշմարտությանը, թե՞ դա պարզապես իրար մեղադրելու որոշակի առիթ էր։

Մարտի 1-ի հանձնաժողով նույնպես մի անգամ ստեղծվել էր։ Այնտեղ, որքան հիշում եմ. ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ կատակով գործուղել էր ՀՀՇ-ի, այն ժամանակ դեռևս ոչ ամբողջապես ՀՀԿ-ի Գևորիկին։ Եվ այդ հեգնական վերաբերմունքը միանգամայն արդարացված էր, որովհետև այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը հավասար էր զրոյի։

Այլ բան է` նույն խնդրով գործող փաստահավաք խումբը, որում Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը իրենց տրված իրավասությունների սահմաններում բարեխիղճ են աշխատել։ Սակայն հետագայում պարոն Քոչարյանը, ինչպես հայտնի է, դուրս եկավ «ՀԱԿ-ի գծից», և, հավանաբար, հենց այդ պատճառով այդ խմբի բավականին ուշագրավ զեկույցները չեն վկայակոչվում։

Այդքանով հանդերձ՝ զարմանալի է ՀՀԿ-ի, մեղմ ասած, հետևողական կեցվածքը։ Արդեն առնվազն երրորդ անգամ է այդ խմբակցությունը սկզբում ասում է, որ կողմ է նման հանձնաժողովի ստեղծմանը, հետո վերջին պահին փոշմանում է՝ վախենալով «քաղաքական շահարկումներից»։ Գուցե իսկապես մտավախություն կա, որ նման հանձնաժողովը ինչ-որ սենսացիոն բացահայտումներ կանի։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ է սկզբում համաձայնում»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում