Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոսել է Ուկրաինայում իր քաղաքական հավակնությունների մասին, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն։
Նրա խոսքով՝ ինքն արդեն ստանձնել է բոլոր պաշտոնները և տվյալ պահին ոչ մի քաղաքական հավակնություն չունի։
«Ես ոչ մի պաշտոնի չեմ ձգտում»,-հստակեցրել է Սաակաշվիլին։
Նա հավելել է, որ եթե ինչ-որ բանի համաձայնի, ապա դա կանի մեծ զգուշավորությամբ։










































