Ավստրալիայում երեխաներին առաջին բուժօգնություն ցույց տվող մասնագիտացված կազմակերպության հիմնադիրը ցուցադրել է, թե ինչ է պատահում երեխայի մարմնին, եթե նա կուլ է տալիս փոքրիկ մարտկոցը՝ գրում է Daily Mail-ը:
Սառա Հանսթեդը հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է օտար մարմինց ստացած այրվածքներով հավի կրծքամիս։ Նա որոշել է ցույց տալ, թե որքան վտանգավոր են այն մարտկոցները, որոնք երեխաները հաճախ կուլ են տալիս:
Կես ժամ անց արդեն մարտկոցը վնասել է կրծքամիսը, իսկ չորս ժամ անց այրվածքների հետքը նկատելի է դարձել։ Կինը կոչ է արել հետևողականորեն թաքցնել երեխաներից մարտկոցները։









































